Էմերի. Մխիթարյանը լավ խաղաց «Ռեննի» հետ հանդիպմանը![]() 9 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեննի» հետ հանդիպումը, որն ավարտվել է 1:3 հաշվով: Լոնդոնցիների մարզիչը պարզաբանել է, թե ինչու է երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեղափոխել պաշտպանի դիրք: «Առաջին հերթին ես նման որոշում կայացրեցի, քանի որ մենք շատ լավ խաղացինք այդ կառուցվածքով «Սաութհեմփթոնի» հետ: Ես ուզում էի, որ հեռացումից հետո, այդ դասավորվածությունը պահպանվի: Երկրորդ խաղակեսում մեզ հարկավոր էին թարմ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանային օգնել գրոհի ժամանակ: Ցավոք, մեզ չհաջողվեց շատ պահեր ստեղծել՝ երկրորդ գնդակն իրացնելու համար: Բայց ես կարծում եմ, որ Մխիթարյանը շատ լավ հանդիպում անցկացրեց: Նա ստիպված էր 40-50 րոպե աջ պաշտպանի դիրքում խաղալ, նա լավ արեց դա»,-ասել է Էմերին, գրում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |