«Նիվայով» քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրանալու դեպքը քննվում է![]() 9 մարտի 2019 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Մարտի 8-ին ՀՀ քաղաքացին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ ու տեւական ժամանակ կայանել դռների դիմաց: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին, ժամը 17։20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ 55 QD 553 «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի վրա բենզին է լցրել եւ ուզում է այրել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դռների մոտից, խուլիգանության համար բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բնակիչ, 36-ամյա Ռոմիկ Ջ․-ին։ Ձեռնարկված միջոցառումներով պարզել է, որ Նիվայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, ավտոմքենան վարել է Երևանի քաղաքապետարանի մուտքի սատիճանների վրայով, ապա շշով բենզին է լցրել Նիվայի վրա ու ցանկացել այրել այն: Կատարվում է հետաքննություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |