Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանք չկա28 հուլիսի 2008 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, ՆԱՏՕ-ին անդամակցելու այլընտրանք չկա: Այդ մասին «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց վրացի քաղաքագետ Սոսո Ցիսկարիշվիլին: Նրա կարծիքով, Հարավային Կովկասի այդ երկու եկրները Դաշինքին անդամակցելու անհրաժեշտություն չունեն: «Իսկ Վրաստանի ընտրությունը վրաց ժողովրդի գիտակցված ընտրությունն է: Մենք նաեւ գտնում ենք, որ Վրաստանը աշխարհաքաղաքական գործառույթ ունի. նա հանդիսանում է գլոբալ անվտանգության տարրերից մեկը, եւ այդ առումով Կարս-Բաքու երկաթուղու նախագիծը կաջակցի տարածաշրջանային ինտեգրմանը եւ կայունությանը տարածաշրջանում»,- գտնում է վրացի քաղաքագետը:Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ գլոբալ առումով, սահմաններ Կովկասում արդեն կան: «Դրանք հայտնվել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Սակայն ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությամբ հայտնվել է Հարավային Կովկասի երկրների սահմանների վերագծման անհրաժեշտություն, եւ մենք բացարձակ այլ աշխարհագրության հետ գործ կունենանք: Սակայն Հայաստանը հարգում է վրաց ժողովրդի ընտրությունը եւ ընդհանրապես գտնում է, որ այդ ամենը Վրաստանի ներքին գործն է»,- նշել է Աշոտյանը: Քաղաքագետ, Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քաղաքական իրականություն է եւ եթե տեղի չունենա որեւէ արտառոց բան, ապա ողջ հարցը ժամկետներում է. դա կարող է տեղի ունենալ 5, գուցե 20 տարի անց: «Թբիլիսիի միանշանակ կողմնորոշումը դեպի Արեւմուտք բավական անհեռանկարային է, սակայն այն պատահական չէ: Այստեղ իրենց դերակատարությունն ունեցան որոշ քաղաքական իրողություններ` սկսած երկրների աշխարհագրական դիրքից եւ ավարտած վերջին 20 տարվա քաղաքական պատմությամբ: Կովկասում արդեն կան սահմանագծեր: Ամբողջ հարցը նրանում է` արդյոք Հայաստանն ու Վրաստանը բավական ուժ կունենան, որպեսզի, չնայած մարտահրավերներին եւ փոփոխություններին, մնան «նորմալ» հարաբերություններում միմյանց հետ: Կարծում եմ, որ այդպես էլ կլինի, եթե, իհարկե, որեւէ արտառոց բան տեղի չի ունենա»,- ասել է Իսկանդարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |