Գրավատների աշխատողները բողոքում են պետտուրքի աճից. Ակցիա՝ կառավարության դիմաց11 մարտի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մի քանի տասնյակ գրավատների և փոխանակման կետերի աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների, հայտնել է «Հայկական ժամանակը» Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000%-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100,000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50,000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: Ակցիայի կազմակերպիչների փոխանցմամբ, այդ փոփոխությունների հետևանքով ՀՀ-ում գործազուրկ կդառնա ավելի քան 1300 մարդ՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 մլն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում «զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |