Գերմանիայի դեսպան. Տպավորություն կա, որ ՆԱՏՕ-ն ՀՀ-ում հայտնի է միայն նեղ փորձագետներին![]() 11 մարտի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանում մեկնարկող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում ներգրավված կլինեն ՆԱՏՕ-ի անդամ ավելի շատ երկրներ: Այդ մասին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ Զինված ուժերին ՆԱՏՕ-խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում հասարակության շատ փոքր հատված է տեղեկացված ՆԱՏՕ-ի գործունեությունից, հայտնում է Aysor.am-ը: «Դժբախտաբար, իմ տպավորությունն է այդպիսին, և ես այն ստացել եմ հասարակության ներկայացուցիչների հետ շփումներից, Հայաստանում ՆԱՏՕ-ն հայտնի է միայն փորձագետների նեղ շրջանակներին: Ուստի այս շաբաթվա ընթացքում կարևոր են ոչ միայն մասնագետների, փորձագետների միջև քննարկումներն, այլև՝ հանրության հնարավորինս լայն շերտերի ներգրավվածությունը», - ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ներկայացնելով առաջիկա շաբաթ սպասվող միջոցառումները, հայտարարել է, որ Հայաստանի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ շարունակվում է բնականոն կերպով: Նա ընդգծել է, որ Հայաստանում է գտնվելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |