Մարուքյան. Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ընթացակարգը պետք է պահպանվի![]() 11 մարտի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը խմբակցության անունից դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ձևավորել խումբ և մեկնել Սիրիա՝ այցելելով այնտեղ հումանիտար առաքելություն իրականացնող հայկական խմբին: «Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ անունով էլ դա լինի, պետք է ընթացակարգը պահպանվի և այն անցնի խորհրդարանի միջով: Սակայն այս անգամ խորհրդարանը շրջանցվել է ու մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման: Մենք առաջարկում ենք խորհրդարանական վերահսկողություն», - ասել է Մարուքյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում իր առաջարկը մերժվել է, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ խորհդարանական վերահսկողության այլ լծակներ ձեռք բվերեն: «Ես դա մեծ հաշվով չեմ պատկերացնում: Եթե այց չկա, հիմա ինչ պետք է անենք, չգիտեմ», - ասել է Մարուքյանը: Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին հայ սակրավոր է վիրավորվել։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ հաղորդմամբ, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Ականազերծման աշխատանքները շարունակվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |