Արմեն Աշոտյան. Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ28 հուլիսի 2008 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ընդգրկված է մի շարք նախագծերում, որոնք ուղղված են Հայաստանի դեմ, այն դեպքում, երբ Հայաստանն իրեն նման քայլեր թույլ չի տալիս Վրաստանի նկատմամբ: Այդ մասին «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Որպես օրինակ` նա նշել է, որ Հայաստանը չեզոքություն է պահպանում ռուս-վրացական հարաբերությունների հարցում: «Նաեւ պետք է պարզել, արդյոք Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի մեկուսացման առումով դրսից է թելադրված, թե իր սեփական կամքն է: Ես, ամեն դեպքում, հուսով եմ, որ դա թելադրված է դրսից: Վրաստանը կարող է հայտնվել Ադրբեջանի Սցիլլայի եւ Թուրքիայի Խարիբդայի միջեւ: Նաեւ պետք է պարզել` ի՞նչ ուղղությամբ կշարժվի Կարս-Բաքու երկաթուղին հետագայում: Այն կարող է գնալ դեպի Ռուսաստան, Իրան կամ դառնալ լաստանավային գետանցում Կենտրոնական Ասիայի հետ»,- ասել է Աշոտյանը:Նա նաեւ ընդգծել է, որ ներկայացնել Կարս-Բաքու նախագիծը` որպես տարածաշրջանային եւ անվտանգություն ապահովող, համենայն դեպս, նաիվ է: «Հայաստանին չեն հուզում Ռուսաստանի շահերը, ինչպես կարծում է վրացական կողմը, մեզ հուզում են մեր սեփական խնդիրները: Եւ ես չեմ կարծում, որ Թբիլիսին չի հասկանում, որ մեկուսացնում է Հայաստանին Ադրբեջանի եւ Թուրքիայի ցուցումով»,- ընդգծել է հայ պատգամավորը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |