ԵՄ-ում 2021-ից կհրաժարվեն ձմեռային ժամանակին անցնելուց![]() 11 մարտի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հավանություն է տվել առաջարկությանը, որով Եվրահանձնաժողովը հանդես էր եկել 2018-ին՝ 2021-ից սկսած հրաժարվել կես տարին մեկ ամառային և ձմեռային ժամանակի անցնելուց: Ըստ հարցման, եվրոպացիների 80 տոկոսից ավելին ցանկանում է ամբողջ տարին նույն ժամանակով ապրել (ենթադրաբար՝ ամառային): Համարվում էր, որ անցումն ամառային և ձմեռային ժամանակի, երբ ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ կամ հետ էր տարվում, նվազեցնում է էլեկտրականության ծախսերը: Սակայն, ըստ հետազոտության, որն անցակցվել է 2017-ին Եվրախորհրդարանի պատվերով, տնտեսումը կազմում է մոտ 0,5%-2,5%: Իսկ ժամացույցի սլաքը փոխելու օրերին մարդիկ վատ են զգում, ավելանում է վթարների քանակը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ամառային ժամանակն ամրագրելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների հավանությունը: Ակնկալվում է, որ ԵՄ երկրների իշխանությունները կզբաղվեն այդ հարցի լուծմամբ արդեն 2019-ին՝ այդ դեպքում 2021-ին ԵՄ-ում այլևս ժամացույցի սլաքները չեն տեղափոխի: 2019-ին անցումն ամառային ժամանակի Եվրոպայում նախատեսված է մարտի լույս 31-ի գիշերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |