Հավելյալ $2.05 մլն՝ ավագ դպրոցների խնդիրների լուծմանը![]() 12 մարտի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով: Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: «Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», - ասել է նախարարը: : Ավելի վաղ հաստատվել է 7 ավագ դպրոցի կապիտալ վերանորոգման ծրագիրը: Ընթացիկ տարում ավագ դպրոցներն ունենալու են մոտ 300 նոր լաբորատորիա` հագեցած ժամանակակից սարքավորումներով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |