Ադրբեջանը «Պոլոնեզներ» է գործարկել զորավարժություններում12 մարտի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «Պոլոնեզ» համազարկային ռեակտիվ համակարգեր է գործարկել մարտի 11-ին մեկնարկած լայնածավալ զորավարժություններում: 2018-ի սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած տեսանյութում «Պոլոնեզի» առնվազն 6 հաշվարկ է երևում, որոնք, ըստ զորավարժությունների գաղափարի, «տագնապով լքել են մշտական տեղակայման վայրը», հայտնում է Interfax.az-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մարտի 11-15-ը անցկացնում է խոշորագույն զորավարժություն, որի մասին չի ծանուցել համապատասխան միջազգային մարմիններին: Զորավարժություններ իրականցվում է հետևյալ կազմով. 1. անձնակազմ` 10 000 մարդ, 2. մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, 3. ամենաքիչը 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, 4. բանակային ավիացիայի ավելի քան 20 միավոր մարտական ինթնաթիռներ և ուղղաթիռներ: Զորավարժությունը կրում է հարձակողական բնույթ: Մարտի 7-ին ՀՀ ՊՆ հրետանային զորամասերից մեկում ՍԿԱԴ օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի հրթիռային վառելիքի լցավորման հաշվարկների հետ անցկացվել է գործնական պարապմունք, որի ընթացքում իրականացվել է հրթիռային վառելիքի բաղադրիչների լիցքավորում: Հրթիռային համալիրները «Իսկանդերների» հետ միասին հայկական բանակի ամենահեռահար խոցման միջոցներից են։ Դրանք նախատեսված են մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար։ 10 տարվա գործակցության ընթացքում Մինսկը Բաքվին 500 մլն դոլարի զենք, ռազմական նշանակության տեխնիկա և սարքավորումներ է վաճառել:Բելառուսից Ադրբեջան առաքված ռազմատեխնիկայի ցանկում կա 150 միավոր Տ-72 տանկ, 12 միավոր «Պիոն» ինքնագնաց հրետանային կայանք, 120 Դ-30 հաուբից, 12 միավոր Սու-25 ինքնաթիռ, «Բուկ ՄԲ» զենիթահրթիռային համակարգերի 2 մարտկոց, «Ստիլետ» Տ38 ԶՀՀ 2 մարտկոց, 10 «Պոլոնեզ» հրթիռային համակարգ և այլն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |