ՀՀ նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին. Մարտի 11-ի ուշ երեկոյան են հրավիրել![]() 12 մարտի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու այսօր Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ Սակայն տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մարտի 12-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ մանրամասներ նիստի, դրա օրակարգի վերաբերյալ հայտնի չեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |