Հունվարին հանքագործական և մանածագործական արդյունաբերությունը գրեթե կրկնապատկվել է![]() 12 մարտի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում հանքագործական արդյունաբերությունն աճել է 82.4%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունն աճել է 6%-ով, մասնավորապես՝ մանածագործական արտադրատեսակների արտադրությունն աճել է 97.7%-ով: Ընթացիկ տարվա հունվարին նոխորդ հունվարի հետ համեմատ, սննդամթերքի արտադրությունն աճել է 15%-ով, խմիչքներինը՝ 47.5%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 19.6%-ով: 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի նկատմամբ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում առևտրի շրջանառությունն աճել է 19.3%-ով, շինարարության ծավալը 22.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 15.6%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.6%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |