«Նորաձևությունը հանուն կանանց առողջության». Ցուցահանդես-վաճառքը կօգնի կրծքագեղձի քաղցկեղ ունեցողներին12 մարտի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Երևանի Մոլում մեկնարկեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և հայ կին դիզայներների հետ համատեղ իրագործվող ակցիան` «Նորաձևությունը հանուն կանանց առողջության», որի շրջանակում կանանց միամսյակի ընթացքում՝ մինչև ապրիլի 7-ը, մոլի գլխավոր ատրիումում կգործի հատուկ ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին ներկայացված են հայ կին դիզայներների աշխատանքներ, որոնց վաճառքից գոյացած հասույթի 50%-ը կուղղվի անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններին: Երևան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքով՝ մոլն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում ամեն տարի տարատեսակ միջոցառումներ է իրականացնում:
«Այս տարի որոշեցինք մեր, հայ դիզայներների և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բոլոր ռեսուրսները միավորել և իրականացնել մեկամսյա նախագիծ, որն ուղղված է հիմնականում անապահով խավի հայ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելիչ ստուգումներին», - նշեց Ավագիմյանը: Նա հավելեց, որ ամեն տարի կանանց միամսյակին մոլն իր կին հաճախորդներին նվերներ է անում, սակայն այս տարի որոշվեց գումարն ուղղել ավելի կարևոր խնդրի լուծմանը: «Ներկայացված են մոտ 20 դիզայներների աշխատանքներ՝ հագուստի, աքսեսուարների, պայուսակների, զարդերի ապրանքանիշեր: Խոսքը գնում է միայն հայ կին դիզայներների մասին, ինչը շատ սիմվոլիկ է. հայ կին դիզայներները՝ հանուն կանանց առողջության», - ասաց մոլի մարքեթինգի տնօրենը:
Նա նշեց, որ ողջ հասույթի 50%-ին Երևան Մոլը ևս գումար կավելացնի, և այդ ողջ գումարը կուղղվի Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այս ընթացքում հերթագրված կանանց կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությանը: Ի դեպ, առողջության կենտրոնն էլ, իր հերթին, 50% զեղչ կտրամադրի հետազոտությունների իրականացման համար: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ առողջությանն ուղղված բազմաթիվ նախագծեր են իրականացվել, սակայն այս նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջինն է և առանձնանում է: Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած առողջության կենտրոնում միշտ գործել են զեղչեր անապահով խավի համար, այժմ էլ են գործում, սակայն այս նախագիծը հնարավորություն կտա էլ ավելի շատ կանանց օգնելու: «Մեր նպատակը առողջության ապահովումն է: Ինչքան առողջ է կինը, այդքան առողջ է ընտանիքն ու հասարակությունը», - նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ քաղցկեղի բուժման համար շատ կարևոր է կանխարգելումը, որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ է հավանականություն այն բուժելու:
Ներկայացված դիզայներներից Faina բրենդի հիմնադիր Ֆաինա Հարությունյանը, իր հերթին, նշեց, որ այդ նախագիծն իսկապես կարևոր է: «Ինձ, ինչպես և մյուս դիզայներներին, հրավիրել է Երևան Մոլը: Սա իսկապես կարևոր նախագիծ է, ինչը պետք է հասկանան նաև մեր հաճախորդները: Ես հնարավորինս ցածր գին եմ նշանակել, որպեսզի հեշտությամբ շատ հագուստ վաճառվի, և հնարավոր լինի օգնել կանանց», - ասաց դիզայները: Նրա խոսքով՝ բոլորը միշտ պետք է ներգրավված լինեն սոցիալական խնդիրների լուծման մեջ, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով: «Դիզայներները միշտ պատրաստ են աջակցել մեր երկրի և հասարակության համար օգտակար նախագծերին», - հավելեց Ֆաինան: Բացի Faina բրենդից, նախագծին մասնակցում են նաև Kokchian, Shabeeg, Zgest, Petoor, Narre, Ruzane, Just Black և այլ հայ դիզայներների ապրանքանիշերը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |