Նոր միջադեպ Ադրբեջան-Իրան սահմանին. Սահմանախախտներից մեկը սպանվել է![]() 12 մարտի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի լույս 12-ի գիշերը նոր միջադեպ է գրանցվել Ադրբեջան-Իրանսահմանին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանցի սահմանապահները 6 սահմանախախտի են հայտնաբերել, որոնք շարժվում էին Իիանի կողմից: Միջադեպը տեղի է ունեցել 00:07-ին Ադրբեջանի Յարդիմլիի շրջանի Օստաիր գյուղի մոտ գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքում, հայտնում է Haqqin.az-ը: Ադրբեջանցի սահմանապահները զենք են կիրառել և սահմանախախտներից մեկին տեղում սպանել: Մյուսները, օգտվելով մթից և բարդ ռելիեֆից, փախել են: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, սպանված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է հերոինով և ափիոնով 4 կապոց, նաև որսորդական հրացան և փամփուշտներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մարտի 10-ի վաղ առավոտյան իրանա-ադրբեջանական սահմանին՝ Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտ տեղակայված «Հորադիզ» սահմանապահ ջոկատի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել:Փոխհրաձգության արդյունքում 2 ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Սահավետ Մամեդովն ու Վիդադի Ջաբրաիլովը: Մամեդովը հոսպիտալի ճանապարհին մահացել է: Զինյալները նահանջել են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |