ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 12-ին ՀՀ կժամանի

ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 12-ին ՀՀ կժամանի

PanARMENIAN.Net - Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Մարտի 13-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը։

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մարտի սկզբին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակիգլխավորած պատվիրակությունն Ադրբեջանում էր: Պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փետրվարի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսալվ Լայչակն ասել էր, որ Սլովակիան ամբողջապես «սատարում է Մինսկի խմբի համանախագահներին:Ըստ Լայչակի, Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել՝ «կա շատ ուժեղ մանդատ ստացած կառավարություն և դրա հետ կապված կան որոշ սպասելիքներ»: «Մեր նպատակն է օգնել Մինսկի գործընթացի համանախագահներին օգտագործել այդ նոր իրավիճակը»,-ասել էր դիվանագետը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---