ՌԴ իրավապահները ստուգում են ադրբեջանցի մեծահարուստին պատկանող շուկաները12 մարտի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ իրավապահները ռեյդեր են անցկացնում ադրբեջանցի մեծահարուստ, միլիարդատեր Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ», «Մոսկվա» և «Ֆուդ Սիթի» շուկաներում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ուժայինների թիրախում Գոդ Նիսանովն է, որի կարողությունն ըստ Forbes-ի գնահատվում է $3,3 մլրդ, հայտնում է Haqqin.az-ը: «Սադովոդ», «Մոսկվա» և «Ֆուդ Սիթի» շուկաները պատկանում են «Կիևսկայա պլոշչադ» ընկերությունների խմբին, որի սեփականատերերն են Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևը: Ավելի վաղ Նիսանովին հորդորել են խոշոր նախագծեր ֆինանսավորել Մոսկվայում, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ այլևս մտադիր չէ ներդրումներ անել Մոսկվայում և դուրս է բերում իր միջոցներն արտերկիր: Ըստ որոշ տեղեկությունների, Նիսանովը կարող է քրգործի ֆիգուրանտ դառնալ՝ ապօրինի բանկային գործունեության և ապօրինի միգրացիայի գործով: Ավելի վաղ ՌԴ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի և արժույթային հսկողության դեպարտամենտի տնօրեն Յուրի Պոլուպանովը ասել էր, որ «Սադովոդ», «Մոսկվա» շուկաներում կրիպտոարժույթային ֆերմաներ են ստեղծվել: Մոսկվայում կանխիկ դրամով կրիպտոարժույթ են գնում չինացիները, որոնք այդպիսով տնտեսում են և խուսափում են հարկերից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |