ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է![]() 12 մարտի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Դրանով գործատուին հնարավորություն էր ընձեռնվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում: Կառավարությունը որոշել է օրենսգիրքը թողնել անփոփոխ, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել և ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պարտականություններ առանց հարգելի պատճառի չկատարելը: Նշվում է, որ կան այնպիսի ոլորտներ, որտեղ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ աշխատողի համար ամբողջությամբ սահմանել օրվա կտրվածքով աշխատանքային պարտականությունները: «Բացի այդ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը», - ասված է հիմնավորման մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |