Իրանն ու ՌԴ-ն քննարկել են էլցանցերի միացման հնարավորությունը

Իրանն ու ՌԴ-ն քննարկել են էլցանցերի միացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանն ու Ալեքսանդր Նովակը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկու երկրների էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը Հայաստանի և Վրաստանի, կամ Ադրբեջանի տարածքով:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 11-ին: Այդ մասին հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարությունը:

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Իրանի և Ռուսաստանի էլեկտրացանցերի միացումը՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով, «Սիրիկ» ջերմաէլեկտրակայանի 4 բլոկերի շինարարությունը և այլ հարցեր»,-ասվում է Իրանի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ: Այդ մասին լրագրողներին ասել էր վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:«Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպել Թեհրանում», - նշել էր նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---