ՀՔԾ-ն Քոչարյանի կալանավորումը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

ՀՔԾ-ն Քոչարյանի  կալանավորումը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ:

Միջնորդությունը կքննվի մարտի 13-ին՝ ժամը 12:30 -ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

2019-ի հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---