ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին![]() 13 մարտի 2019 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Ադրբեջան մեկնող հայազգի ՌԴ քաղաքացիներին այդ երկրում հայերի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին: «Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատրվակով Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել այն անձանց մուտքը երկիր, անկախ քաղաքացիությունից, որոնք անմիջական կամ անուղղակի պատկանելություն ունեն հայ ազգին: Դա պատճառաբանվում է նման անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռուսական կողմի բազմաթիվ դիմումները Ադրբեջանին այդ երկիր ժամանող ՌԴ քաղաքացիների ազգային պատկանելության հատկանիշով խտրականության անթույլատրելիության մասին, անտեսվում են: «Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները խորհուրդ ենք տալիս ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս հաշվի առնել բոլոր հավանական ռիսկերը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ՌԴ հայազգի քաղաքացիները պարբերաբար խնդիրներ են ունենում Ադրբեջան ժամանելիս: Նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկիր, կամ ձերբակալում են արդեն երկրի տարածքում: ՌԴ ԱԳՆ-ն արդեն մոտ 3 տարի է չի կարողանում լուծել Ադրբեջանում 2016-ին կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելուհարցը: Նրան մեղադրում են խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, արտադրելու, պահելու և տարածելու մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |