Վենեսուելայում ջրամատակարարման խափանումներ են![]() 13 մարտի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի տևական բացակայությունը Վենեսուելայում հանգեցրել է մի շարք քաղաքների ջրամատակարարման խափանումների: Խմելու ջրի պակասի պատճառով երկրի բնակիչներից շատերը ստիպված են գետերի ու այլ ջրամբարների աղտոտված ջուրն օգտագործել: Որոշ վայրերում խմելու ջուր կարելի է գնել միայն դոլարով: Կարակասի արևելյան շրջանների բնակիչները շարժվել են դեպի աղտոտված Գուայրե գետը՝ տարաները լցնելու համար: Երբ ոստիկանությունը փակել է ճանապարհը, մարդիկ սկսել են բղավել. «Կոկորդներս չորացել է»,-գրում է Deutsche Welle-ն: Երկրում էլեկտրականության բացակայության պատճառով նախագահ Մադուրոյի հրամանով մարտի 13-ին դպրոցները էլի չեն աշխատի: Բացի այդ, նա հրահանգել է հումանիտար օգնություն հասցնել հիվանդանոցներ: Ըստ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի, բլեքաութի սկզբից ի վեր արդեն երիկամների հիվանդությամբ 20 մարդ է մահացել, քանի որ հնարավոր չի եղել դիալիզ անցկացնել: Մադուրոյի կառավարությունը հերքում է այդ տեղեկատվությունը: Ընդհանուր ճգնաժամային վիճակը վատթարացել է մարտի 12-ին Կարակասի արվարձան Բարուտայում էլեկտրակայանի պայթյունի հետևանքով, որը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, հայտնում է AP-ն: Վթարի վայր ժամանած ինժեներներին չի հաջողվել վերականգնել տրանսֆորմատորները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |