Սլովակիան մտադիր է ՀՀ-ում դեսպանատուն բացել![]() 13 մարտի 2019 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, կողմերը պատրաստ են խորացնել երկխոսությունը: Լայչակը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: «Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք Բավարար ժամանակ ենք հատկացնելու այս խնդիրների քննարկման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասել է Լայչակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |