Վարկանիշ. Երևանը կյանքի որակով առաջ է Թբիլիսիից և Բաքվից13 մարտի 2019 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշն ըստկյանքի որակի: Երևանը վարկանիշում 170-րդն է՝ առաջ անցնելով հարևան երկրների մայրաքաղաքներց: Թբիլիսին 187-րդն է, Բաքուն՝ 190-րդը: Վարկանիշը կազմելու համար մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը: Իրաքի մայրաքաղաք Բաղդադը վատագույնն է ճանաչվել աշխարհում: Բաղդադը վերջին՝ 231-րդ հորիզոնականում է: Մի փոքր ավելի լավ են գնահատել մասնագետները վիճակը Բանգիում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, որը 230-րդ տեղում է, և Եմենի մայրաքաղաք Սանայում, որը 229-րդն է, գրում է Lenta.ru-ն: Վերոնշյալներից բացի վատագույն քաղաքների տասնյակում են նաև Պորտ օ Պրենսը (Հաիթի), Խարթումը (Սուդան), Նջամենան (Չադ), Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգո), Կինշասան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և Կոնակրին (Գվինեա): Հայտնի են նաև աշխարհի լավագույն քաղաքները բնակության համար: Դրանք են Վիեննան, Ցյուրիխը, Վանքուվերը, Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևն ու Բազելը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |