Պաշտոնյաները կշարունակեն հին կարգով հայտարարագիր ներկայացնել13 մարտի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 13-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը: 2017-ին նախորդ գումարման ԱԺ-ն ընդունել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենք, որի համաձայն` հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում և գործեր ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով, փաստացի այդ հանձնաժողովը չի ստեղծվել: «Ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ ապված. օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն հայտարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, քանի որ այս տարվանից պետք է ներկայացվեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասել է նա։ Գործադիրն առաջարկում է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որպեսզի 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |