Պաշտպանը պնդում է՝ Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել![]() 13 մարտի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել Քոչարյանի դեմ, հայտնել է «Հայկական ժամանակը»: Ավելի վաղ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Սերժ Սարգսյանը: «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք Սերժ Սարգսյանը չի տվել: Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ և այդ ցուցմունքը ամենավառ երեւակայություն ունեցող անձը, հազիվ թե, կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»,- ասել է Ալումյանը: Մարտի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդության քննությունը հետաձգվել է: Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին. նա մեղադրվում է զինված ուժերը քաղաքական գործընթացների ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |