ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԴԻ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ 2 սեպտեմբերի 2002 - 23:09 AMT PanARMENIAN.Net - Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի փոխարինումը չի ազդի ԱՀԿ-ում Հայաստանի ընդգրկման գործընթացին: Այսպիսի կարծիք է արտահայտել «Արկա» գործակալությանը ԱՀԿ-ում Հայաստանի ընդգրկման բանակցային խմբի ղեկավար, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Չնայած նա չի բացառել, որ նոր տնօրենին, հնարավոր է, անկրաժեշտ կլինի որոշ ժամանակ գործերին ծանոթանալու համար: Սակայն ես չեմ կարծում, նշել է Դավթյանը, որ բանակցային գործընթացում լուրջ փոփոխություններ կլինեն: Հայաստանի այդ կազմակերպությունում ընդգրկվելու առումով եզրափակիչ պաշտոնական հանդիպումը (ԱՀԿ անդամ-երկրների նախարարների մակարդակով) կկայանա սեպտեմբերի երկրորդ կեսին: Այնուհետեւ ԱՀԿ բարձրագույն խորհուրդը, մինչեւ ընթացիկ տարվա վերջ, նիստերից մեկում կհաստատի այդ կազմակերպությունում Հայաստանի անդամությունը: Նշենք, որ այսօր Ժնեւում պաշտոնապես իր պարտականությունների կատարմանն է անցել ԱՀԿ նոր տնօրեն թայլանդացի Սուպաչայ Պանիտչպակդին, փոխարինելով այդ պաշտոնում Նոր Զելանդիյից Մայկ Մորին:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |