Թաղապետը գովում է Ալեքսանյանին․ Ինքնակամ ապամոնտաժել է իր սրճարանը![]() 13 մարտի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող սրճարանի ղեկավարությունն ինքնակամ ապամոնտաժել է սրճարանի՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հարակից տարածքի մասը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Նա նաև հայտնել է, որ տարածքում գործող սրճարաններից որոշները տարիներ շարունակ գործունեության թույլտվություն անգամ չեն ունեցել: «Սա անհարգալից վերաբերմունք է Երևանի և երևանցիների նկատմամբ», - նկատել է նա: Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանների աշխատակիցները ժամանակավորապես դադարեցրել են Ազատության հրապարակին հարող սրճարանների ապամոնտաժման աշխատաքները: Սրճարանի ապամոնտաժման դեմ արտահայտվող սրճարանատերերի հետ քաղաքապետարանում քննարկում կլինի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |