Հայ-թուրքական սահմանին հսկայական եռագույն են կանգնեցրել13 մարտի 2019 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանին, Ախուրյանի ձախ ափին գտնվող Շիրակի մարզի Խարկով տեղանքում հսկայական եռագույն է տեղադրվել: Նախաձեռնությունը Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանինն է: Եռագույնն ունենալու հարցում աջակցություն է ցուցաբերել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Մենք դպրոցի աշակերտների հետ միասին դրեցինք դրոշը»,- ասել է Անիավանի վարչական ղեկավարը, հայտնում է «Հայկական ժամանակը»: 3x9 չափսի եռագույն Խարկովն էլի է ունեցել, սակայն մաշվել, շարքից դուրս էր եկել, վարչական ղեկավարն էլ հանել էր: «Այսօր կրկին հայ-թուքրական սահմանin, պատմական Անիից մի քանի քայլ հեռավորության վրա ծածանվեց դրոշը: Եկեղեցու մոտ է կանգնեցված և ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են, թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երևում մեր եռագույնի ֆոնին: Թուրքերը ոչ իրանց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք: Երբ որ դրոշը կանգնեցրiնք, ես շատ հուզվեցի, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արևմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անիավանի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը: Խարկովը սահմանապահների կողմից հատուկ պահպանվող սահմանային գոտի է, որտեղ մեկ տատիկ է ապրում իր որդու հետ: Գյուղը Անիավանի կազմում է գտնվում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |