ՌԴ ԶՈւ ԳՇ պետ. ՀՀ-ն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում![]() 14 մարտի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվ մասնակցում է խաղաղ կյանքի վերականգնմանը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Երախտապարտ եմ ձեզ Սիրիայիում խաղաղ կյանքի վերականգնմանը մասնակցության համար: Հայաստանն առաջիններից մեկն արձագանքեց մեր կոչին և ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրների լուծմանը»,-ասել է Գերասիմովը: Ինչպես նշել է ՌԴ ԳՇ պետը, ՀՀ-ն Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Անդրկովկասում: Ընդ որում գործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակում: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |