Անցորդները թույլ չեն տալիս սրճարանի աշխատողներին աղբամաններով փակել փողոցը![]() 14 մարտի 2019 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, որոնք արգելափակել են Մաշտոցի պողոտան, փորձում էին բարիկադներ կառուցել աղբամաններով և նստարաններով: Անցորդները ցուցարարներին սակայն թույլ չեն տվել աղբամանն օգտագործել՝ դիմադրելով նրանց: Եվս երկու անցորդ ազատել է փողոցները նստարաններից՝ տեղափոխելով դրանք իրենց տեղերը: Ոստիկաններն այժմ ազատում են պողոտան ցուցարաներից: Սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է: Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր նշված տարածքներում գործող սրճարանների ապամոնտաժումը, սակայն դիմադրության էր հանդիպել այստեղ աշխատողների և ղեկավարների կողմից: Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։ Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |