Քաղաքապետարան. «Մուլտի Գրուպի» հյուրանոցի կառուցումը կքննարկվի դատավճռից հետո![]() 14 մարտի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Մուլտի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Մարտի 13-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե քաղաքապետը «պրոբլեմ է ստեղծում» Աբովյան 5 հասցեում հյուրանոցի շինարարություն համար։ «Խորհրդարանի հարգարժան պատգամավորի և հանրության համար պարզաբանում ենք. «Մուլտի գրուպ» ընկերության կողմից Երևանի Աբովյան 5/1 հասցեում իրականացվող շինարարության օրինականությունը 2018-ի փետրվարին դատարանում վիճարկել է հարևան շինության սեփականատերը: Հայցը դատարում վարույթ է ընդունվել 2018-ի փետրվարի 19-ին: Այդ պահից սկսած շինարարության աշխատանքները կասեցվել են օրենքի ուժով: Շինարարության աշխատանքերի վերսկսմանը վերաբերող հարցերի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ դատարանի՝ ուժի մեջ մտած վճռի պարագայում»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ: «Մենք Թումանյան-Աբովյան խաչմերուկի վրա թագաժառանգի հետ հյուրանոց ենք կառուցում: Այնտեղ դրվում է 100 միլիոն»,-ասել էր Գագիկ Ծառուկյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |