Վենեսուելայում էլէներգիայի մատակարարումն ամբողջովին վերականգնվել է![]() 14 մարտի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ գրեթե մեկ շաբաթ տևած բլեքաութը երկրում հաղթահարվել է՝ էլեկտրամատակարարումը վերականգնվել է: «Այսօր 100%-ով վերականգնվել է էլեկտրամատակարարումը»,-հայտարարել է փոխնախագահ և կապի ու տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը պետական հեռուստատեսության եթերում: Միաժամանակ, նա կոչ է արել բնակչությանը տնտեսել այն և խոստովանել է, որ որոշ բնակավայրերում դեռ կան խնդիրներ՝ տրանսֆորմատորների պայթյունների պատճառով: Ըստ նրա, մարտի 14-ից վերականգնվում է աշխատանքային գործունեությունը երկրում, դասերը դպրոցներում կսկսվեն մեկ օր անց, գրում է Deutsche Welle-ն: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեռևս մարտի 12-ին հայտարարել էր ԱՄՆ հետ էլեկտրականության համար պայքարում հաղթանակի մասին: Մադուրոն և նրա կողմնակիցները ԱՄՆ-ին էին մեղադրում բլեքաութի համար: Մինչդեռ Վենեսուելայի ընդդիմությունn էներգետիկ աղետի հիմնական հիմքը համարում է կոռուպցիան, սարքավորումների մաշվածությունն ու էլեկտրակայանների տեխնիկական ստուգումների բացակայությունը: Ըստ ընդդիմության, էներգետիկ կոլապսի անմիջական պատճառը թփուտների բռնկումն է եղել էլեկտրականության բարձրավոլտ գծերի հարևանությամբ, որի հետևանքով անջատվել են էլեկտրականության 80 տոկոսն արտադրող Գուրի էլեկտրակայանի տուրբինները: Էլեկտրաէներգիայի տևական բացակայությունը Վենեսուելայում հանգեցրել էր մի շարք քաղաքների ջրամատակարարման խափանումների: Խմելու ջրի պակասի պատճառով երկրի բնակիչներից շատերը ստիպված են գետերի ու այլ ջրամբարների աղտոտված ջուրն օգտագործել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |