Սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին![]() 14 մարտի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Օպերայի բակում «Ապերետիվո» սրճարանի ներկայացուցիչն ինքնակենսագրականներ է հավաքում շենքի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված աշխատակիցներից, այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Էդիտա Տատարենկոն: Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, սակայն, ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել սրճարանի ներկայացուցչի նկատամամբ, ընդհուպ մինչև վիրավորական արտահայտություններ են հնչեցրել: «Ո՞վ ես դու, որ Օպերայի կենտրոնում սեղան ես եկել-դրել, սարքած բան ա, ցիրկ ա, կապիկություն ա», - ասել են Օպերայի կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների աշխատակիցները: «Ապերետիվոյի» մենեջերը, մինչդեռ, հայտնեց, որ ներկա պահին սրճարանի բոլոր աշխատանքների համար ազատ հաստիք կա՝ մատուցող, մենեջեր, խոհարար, մաքրուհի և այլն: «Բոլոր հաստիքների համար մի քանի հոգի է պետք», - ասել է մենեջերը՝ հավելելով, որ իրենք այս իրադարձություններից շատ ավելի վաղ են թափուր հաստիքների մրցույթ հայտարարել: Մենեջերը հավելել է, որ այդ սրճարանների աշխատակիցները կարող են մոտենալ սրճարան կամ առցանց ուղարկել ինքնակենսագրականները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |