Թաղապետ. Ուղղորդված են, այլ սրճարանները եկել, աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ14 մարտի 2019 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն: Նա ասել է, որ այս ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են: «Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը: Ավելի վաղ սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին: Նա նաև նշել է, որ բոլոր սրաճարաններն ունեն իրենց այն հատվածը, որը չի ապամոնտաժվելու: «Այս սրճարանների տերերը գերշահույթ են ստանում, և որևէ մեկը պնդիր չունի ընտանիք պահելու: Ավելին, մենք հնարավորություն ենք տվել զբոսայգու աղեղաձև հատվածում իրենց գործունեությունը շարունակելու», - ասել է նա: Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |