Լուսնի օգտագործումը ՀՀ պետական առաջնահերթ շահ կարող է հռչակվել15 մարտի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ նախագիծ։ Նշվում է, որ տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և օգտագործումը, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ: Տիեզերական գործունեության նպատակներն են՝ աջակցությունը պետության տնտեսական զարգացմանը, Հայաստանի Հանրապետության բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը տիեզերական տեխնիկայի, տիեզերական նյութերի և տիեզերական տեխնոլոգիաների ռացիոնալ և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև դրանց օգտագործման ծավալների ընդլայնման միջոցով։ Նպատակներից են տիեզերական արդյունաբերության և դրա ենթակառուցվածքների գիտատեխնիկական և մտավոր ներուժի ամրապնդումը ու զարգացումը, աջակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, Երկրի, տիեզերական տարածության և երկնային մարմինների մասին գիտական գիտելիքների հետագա ձեռքբերումն, կատարելագործումն ու փոխանակումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ համաշխարհային տնտեսական հարաբերությունների և միջազգային անվտանգության ապահովման համակարգում Հայաստանի Հանրապետության հետագա ինտեգրման նպատակով: Հայաստանի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։ Տիեզերական գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող կազմակերպություններին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ օրենքով սահմանված կարգով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |