Մոսկվայի «Արագվին» փակվել է «Տաշիրի» և Աբրահամյանի ընտանիքի միջև վեճի պատճառով![]() 15 մարտի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին, փակվել է: Այդ մասին տեղեկություն է հրապարակել ռեստորանի խոհարար Նուգզար Նեբիերիձեն: «Բարեկամներ, ինքս չեմ հավատում, բայց աշխատանք եմ փնտրում: Ռեստորանն այժմ, ցավոք, փակվել է»,-գրել է խոհարարը: «Այս պահի դրությամբ որոշվել է կասեցնել նախագիծը»,-հաստատել է տեղեկությունը «Տաշիր» ընկերության ներկայացուցիչը, որը կառավարում էր ռեստորանը, գրում է «Վեդոմոստին: Նշվում է, որ ռեստորանը փակվել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերության, որը կառավարում է ռեստորանը, և տարածքի սեփականատեր՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի ընտանիքի միջև տարաձայնությունների պատճառով: Մոսկվայում սովետական շրջանում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվին» վերաբացվել էր 2016-ին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |