«Լուսավոր Հայաստանը»՝ կառավարությանը. Ի՞նչ սկզբունքով եք կրճատումներ անելու![]() 15 մարտի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Խմբակցությունը կառավարությանը հետևյալ հարցերն է ուղղել. - ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված - որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները - ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ - ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը - և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին: Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ ընդլայնված նիստում։ Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: Խոսվում է մոտ 10,000 մարդ կրճատելու մասին: Մարզպետարաններում նախատեսվում է աշխատակազմերի մինչև 30 %-ը կրճատել: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |