Օպերայի սրճարանների 12 աշխատող աշխատանք է գտել Կասկադում![]() 15 մարտի 2019 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարաններից 12 աշխատող արդեն իսկ աշխատանք է գտել Կասկադի մի շարք սրճարաններում։ «Սրճարանը Երևանի կոլորիտի շատ կարևոր մաս է կազմում, բայց կան դրա համար հատուկ գոտիներ, օրինակ՝ Կասկադը, Սարյանը: Մենք դիտարկում ենք հնարավոր նոր գոտիներ Երևանում», - ասել է թաղապետը։ Մարտի 15-ի առավոտյան Օպերայի շենքին հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ավելի մեծ ծավալներով։ Ապամոնտաժման դեմ բողոքող սրճարանի աշխատակիցները դադարեցրել են ակցիան։ Մարտի 14-ին ոստիկանների և սրճարանների բողոքող աշխատակիցների միջև քաշքշոց է եղել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |