Նոր Զելանդիայում ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալը ավստրալացի է16 մարտի 2019 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայում 49 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալ է համարվում 28-ամյա ավստրալացի Բրենտոն Տարանտը: Մարտի 16-ին Քրայսչերչի շրջանային դատարանում տեղի է ունեցել գործով առաջին լսումը: 2 զինյալներ ներս են բերել Տարանտին դատական նիստերի դահլիճ, որից հետո դատավոր Փոլ Քելարն ընթերցել է մեղադրանքը, գրում է Deutsche Welle -ն The New Zealand Herald-ի վրա հղումով: Տարանտը զղջման նշաններ ցույց չի տվել, իսկ տեսագրության ժամանակ նացիստական ժեստեր է արել: Դրանից անմիջապես հետո նրան դուրս են բերել դատարանից առանց վերջինիս փաստաբանի ելույթի: Դատական նիստը տևել է մոտ 1 րոպե: Հաջորդ լսումը կլինի ապրիլի 5-ին: Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը նոր ահաբեկչությունների վտանգ չի տեսնում, սակայն հորդորում է զգոն լինել: Ոստիկանությունը հետաքննում է մյուս ձերբակալվածների հնարավոր առնչությունը ահաբեկչություններին: Ձերբակալվածներից մեկն ազատ էր արձակվել, քանի որ կապ չունի պատահածի հետ: Ահաբեկչությունից առաջ Տարանտը 74 էջանոց մանիֆեստ էր հրապարակել սոցցանցերում՝ իրեն անվանելով սպիտակամորթ մարդկանց գերազանցության տեսության կողմնակից և պատմելով Եվրոպայում մահմեդականների դեմ ահաբեկչություններ գործելու իր մտադրության մասին: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Տարանտն օրինական հիմունքներով 5 ատրճանակ է ձեռք բերել: Նա խոստացել է պատահածից հետո փոխել զենքի հետ կապված օրենսդրությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |