Վարչապետը չհայտարարված այցով մարզերում է

Վարչապետը չհայտարարված այցով մարզերում է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է իրականացնում Երևանից դուրս: Այդ մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկն այցելել։ Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար, գյուղացիներն էլ չգիտեն՚,-ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ այցի նպատակը մարդկանց հետ շփվելն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների։

«Ուզում եմ տեսնեմ՝ ինչ հարցեր ունեն, կառավարությունն ինչ պետք է անի»,-ասել է ՀՀ վարչապետը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---