ՖԻՖԱ-ն փոխում է ակումբային աշխարհի առաջնության ձևաչափը16 մարտի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն փոխում է ակումբային աշխարհի առաջնության ձևաչափը: 2021-ից այդ առաջնության մասնակիցների թիվը 7-ից կհասնի 24-ի: Նոր ձևաչափով մրցաշարը կանցկացվի 4 տարին մեկ՝ ամռանը, և այդպիսով կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթին: ՖԻՖԱ-ի այս որոշման մասին հայտնել է կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն Մայամիում կայացած մամուլի ասուլիսում: Ակումբային ԱԱ բարեփոխմանը դեմ են Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) և Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA): Վերջինս նույնիսկ սպառնացել է բոյկոտել առաջնությունը: Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ի Խորհուրդը ընդունել է որոշումը 25 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությունը 6 կոնֆեդերացիաների ուժեղագույն ակումբների միջև մրցաշարն է: Այն հիմնվել է 2000-ին, իսկ 2005-ց ամենամյա է դարձել: Նոր ձևաչափով առաջնությունն առաջին անգամ կանցկացվի 2021-ի հունիսի 17-ից հուլիսի 4-ը: Դեռ հայտնի չէ, թե որ երկիրը կընդունի առաջնությունը: Ըստ ՖԻՖԱ-ի Խորհրդի, ՈւԵՖԱ կազմից եվրոպական 8 թիմերից բացի 2021-ի առաջնությանը կմասնակցի նաև 6 թիմ Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիայից (CONMEBOL), 3-ական թիմ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայից (CONCACAF), Ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդրացիայից(CAF) և Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայից (AFC), ինչպես նաև 1 թիմ Ֆուտբոլի Օվկիանիայի կոնֆեդերացիայից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները |