«Կարմիր, թե սև». Նոր հաղորդումը կհեռարձակվի ՖԲ-ում (վիդեո) 16 մարտի 2019 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ից VNews Entertainment-ի ֆեյսբուքյան էջում ժամանցի սիրահարներին անակնկալ է սպասվում` «Կարմիր թե սև» նոր հաղորդումը, որի առաջին թողարկումներին մասնակցելու են հայտնի մարդիկ, իսկ ավելի ուշ հաղորդմանը մասնակցելու հնարավորություն կընձեռնվի բոլոր ցանկացողներին: Խաղի ընթացքում հյուրերը խաղադրույքներ են կատարելու տարբեր սպորտային իրադարձությունների վրա: Vivaro.am կայքի Betonpolitics բաժնում, որտեղ մարդիկ քաղաքական տարբեր իրադարձությունների վրա խաղադրույքներ են կատարում, արդեն տեղի ունեցած քաղաքական իրադարձության վրա խաղադրույք կատարելու հնարավորություն կընձեռվի: Խաղը բաղկացած է լինելու 5 փուլից և վերջնական սուպեր խաղից, և 100 տոկոսանուց արդյունք գրանցելու դեպքում, հյուրերը 1.2 մլն դրամով տուն ուղևորվելու հնարավորություն կունենան: Խաղի յուրաքանչյուր փուլ հագեցած է լինելու նոր փորձություններով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցը գումար վաստակելու հնարավորություն կստանա, որը հաջորդ փուլերի ընթացքում դրա թվից կախված կկրկնապատկվի կաշ կեռապատկվի, և այդպես շարունակ: Ամենավերջում կմեկնարկի սուպեր խաղը,որը կուտակած ամբողջ գումարը կրկնապատկելու հնարավորություն կտա: Առաջին փուլն ամենակարևորն է, քանի որ եթե մասնակցին բախտ վիճակվի այն հաջողությամբ հաղթահարել և գումար վաստակել, հաջորդիվ շահումը կմեծանա, հակառակ դեպքում՝ գումարը հաջորդ փուլում կնվազի (կկիսվի) և այդպես շարունակ: Նախագծի հովանավորն է Vivaro ընկերությունը, հաղորդումը վարելու է Արտյոմ Հակոբյանը, իսկ առաջին հաղորդման հյուրն է լինելու դերասան Լևոն Հարությունյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |