Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը 2-րդն է Թուրքիայի վարկանիշային մրցաշարում![]() 18 մարտի 2019 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը Թուրքիայում անցկացված լեռնադահուկային սպորտի վարկանիշային մրցաշարում մարտի 16-ին երկրորդ տեղն է գրավել ոլորավայրէջքում: Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը 2.54 վայրկյան է զիջել առաջատարին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արսեն Ղազարյանը գրավել է 7-րդ տեղը, Ժիրայր Առաքելյանը՝ 13-րդ, իսկ Մայիս Եղիազարյանը՝ 14-րդ: Հարություն Հարությունյանը չի հատել եզրագիծը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ լեռնադահուկորդները ոլորավայրէջքում հանդես են եկել նաև մարտի 17-ին: Մրցաշարի երկրորդ օրն ամենահաջողը հանդես եկել է Հարություն Հարությունյանը, որը գրավել է չորրորդ տեղը՝ առաջատարին զիջելով 5.24 վայրկյան: Երկրորդ օրը Ժիրայր Առաքելյանը գրանցել է 16-րդ արդյունքը, Աշոտ Կարապետյանը և Մայիս Եղիազարյանը չեն հատել եզրագիծը, իսկ Արսեն Ղազարյանը որակազրկվել է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |