Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո խստացնում են զենքի հսկողությունը![]() 18 մարտի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը սկսել է աշխատել զենք պահելու և վաճառքի ոլորտում օրենսդրությունը խստացնելու ուղղությամբ: «Մենք ուզում ենք այնքան արագ շարժվել, որքան հնարավոր է»,-հայտարարել է նա: Արդերնը հայտարարել է զենքի հսկողության խստացման պլանների մասին հենց որ հայտնի է դարձել, որ երկու մզկիթներում 50 մարդ սպանած 28-ամյա Բրենտոն Տարանտը օրինական 5 միավոր զենք է ունեցել, որն էլ օգտագործել է ահաբեկչության ժամանակ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա փաստաբան Ռիչարդ Պետերսի, Տարանտն ազատել է նրան այդ պարտականությունից և մտադիր է ինքն իրեն պաշտպանել: Պետերսը ենթադրել է, որ Տարանտը պատրաստվում է օգտագործել դատավարությունը որպես հարթակ իր ծայրահեղական գաղափարները հնչեցնելու համար: Ահաբեկչությունից առաջ Տարանտը սոցցանցերում հրապարակել էր 74 էջանոց մանիֆեստը, որտեղ իրեն սպիտակամորթ մարդկանց գերազանցության գաղափարի կողմնակից է հռչակել և պատմել է Եվրոպայում ահաբեկչություններ գործելու մտադրության մասին: Վերջին տվյալներով, Նոր Զելանդիայում կրկնակի ահաբեկչությունից 50 մարդ է մահացել, այդ թվում երեխաներ: 42-ը սպանվել են Քրայսչերչի կենտրոնում գտնվող մզկիթում, ևս 8-ը՝ այլ մզկիթում: Մոտ 50 մարդ վիրավորվել է, որից 36-ը հոսպիտալացված է: Հանցագործն իր գրոհը նկարահանել է տեսախցիկով և ուղիղ եթեր դուրս եկել համացանցով: Նրան ձերբակալել են գրոհի մեկնարկից 36 րոպե անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |