Քաղաքապետ. Նախաձեռնում ենք ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց![]() 18 մարտի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված», - ասել է Հայկ Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ օրինակ Փարիզում տանիքների հարցը լուծվել է հենց մանսարդների կառուցմամբ։ «Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը և մարդիկ էլ նոր բնակարան են ստանում։ Կրկնում եմ՝ չկա քանդման գաղափար կա միայն կառուցման գաղափար։ Մենք սկսում ենք մանսարդներ կառուցելու գործընթաց, բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ։ Եթե ամբողջ շենքի բնակիչները համաձայն են, որ իրենց շենքի կտուրին ավելացվի մանսարդը, որը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին՝ մենք ընթացք ենք տալու գործընթացին մեր կողմից», - ասել է քաղաքապետը։ Քաղաքապետարանը շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Նպատակը կանաչ գոտու վերականգնումն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |