Երևանում խոզերն ավելացել են, ոչխարները՝ պակասել

Երևանում խոզերն ավելացել են, ոչխարները՝ պակասել

PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանում խոզերի թիվն աճել է 18.6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում տավարների թիվը մայրաքաղաքում աճել է 0.4%-ով:

Ոչխարների թիվը հունվարի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ, նվազել է ավելի քան 13%-ով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 571,861, ոչխարի և այծի գլխաքանակը նույնպես նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 638,257:

Հաշվետու ժամանակում աճել է խոզերի թիվը 18.7%-ով. գլխաքանակը կազմել է 197,877:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---