Եթովպիայի և Ինդոնեզիայի ավիավթարների միջև նմանություն են գտել![]() 18 մարտի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Եթովպիայում վթարի ենթարկված «Բոինգի» ինքնագրիչների վերլուծությունը հաստատել է «ակնհայտ նմանությունը» Ինդոնեզիայի ավիավթարին: Այդ մասին հայտարարել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը: Վերլուծությունն իրականացրել են Քաղավիացիայի անվտանգության վերլուծության և հետաքննության ֆրանսիական բյուրոյի փորձագետները: Նրանք տվյալները փոխանցել են Եթովպիայի կառավարությանը, սակայն մանրամասներ չեն հրապարակվում: Ըստ պաշտոնյայի, ինքնագրիչները լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել փորձաքննության ենթարկել «գրեթե բոլոր գրանցված տվյալները: Կառավարությունը մտադիր էվմանրամասն զեկույց ներկայացնել, հայտարարել է Մոգեսը, գրում է Deutsche Welle-ն: Boeing 737 Max 8 ինքնաթիռը մարտի 10-ին Եթովպիայի մայրաքաղաքից թռչելուց որոշ ժամանակ անց ընկել է ծովը: Մահացել է 149 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում աղետի ենթարկվեց նույն տիպի ինքնաթիռը, որը Ջակարտայից Պանկալպինանգ էր թռչում: Կապն ինքնաթիռի հետ կորել էր թռիչքից 13 րոպե անց: Ինքնաթիռում 181 ուղևոր կար և անձնակազմի 8 անդամ: Եթովպիայի վթարից հետո ամերիկյան Boeing ավիակոնցերնը խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ 737 Max տիպի բոլոր ինքնաթիռների շահագործումից: Դրանց շահագործումը կասեցվել է մոտ 50 երկրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |