Գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվել է

Գաղտնալսման  գործով Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի՝ նրան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելու բողոքը:

2018-ի հոկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեն մերժել էր Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը:

Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանում, ապա մերժվելուց հետո՝ Վերաքննիչ դատարանում։

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---