Նոր լոուքոսթեր` Օդեսա-Երևան-Օդեսա ուղղությամբ![]() 18 մարտի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: «Սա SkyUp ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան, որի մասին տեղեկացրել էինք նախորդ շաբաթ»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ « Զվարթնոցը» տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ: Ավիատոմսերի նվազագույն արժեքն առաց ուղեբեռի Օդեսայից կլինի մոտ 30,000 դրամ: Երևանից թռչելիս՝ 45,000-47,000 դրամ, 7 կգ ձեռքի բեռով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ուկրաինական YanAir Airlines ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Օդեսայից Երևան: Օդեսա-Երևան-Օդեսա չվերթը կգործարկվի 2019-ի մայիսի 20-ից, ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |