BBC. ՀՀ-ում հեղափոխությունը ծանր դրության մեջ է գցել Բաքվին![]() 18 մարտի 2019 - 14:55 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ռուսաստանյան ծառայությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից երկրում նախաձեռնած քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իմիտացիային: Թվարկելով առերևույթ բարեփոխումների պատճառները՝ հեղինակն առանձնացրել է տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես՝ Հայաստանում ապրիլյան իրադարձությունների ազդեցությունը: «Հայաստանում Թավշյա հեղափոխությունը և իշխանափոխությունը ծանր դրության մեջ են գցել Բաքվին, որտեղ ամենաքիչն էին սպասում այդպիսի զարգացումների հարևան երկրում՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունից Երևանի ուժեղ կախվածության հանգամանքը», - նշված է հրապարակման մեջ: Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի երկրների քաղաքականության մեջ նախկինի պես կարևոր գործոն է տարածաշրջանում առաջինը լինելու և Արևմուտքի աչքում «կարևոր գործընկերոջ» դերը ստանձնելու մրցակցությունը: «Եթե նախկինում Ադրբեջանն իրեն համարում էր Հարավային Կովկասի առաջատարն Արևմուտքի անվտանգության շահերի (առաջին հերթին նավթային և կոմունիկացիոն) սպասարկման տեսանկյունից, ապա ներկայում՝ նավթի համաշխարհային շուկայում իրավիճակի փոփոխության պայմաններում, էներգետիկ նախագծերը կորցրել են իրենց կարևորությունը: Դա նշանակում է, որ արտաքին գործոնների կարևորությունը իշխանության լեգիտիմության մեջ թուլանում է, և երկրի առաջնորդը ստիպված է դիմել հասարակությանը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար», - նշված է հրապարակման մեջ: Նշվում է, որ ներքին աջակցությունը կարևոր է Ադրբեջանի համար նաև այն պատճառով, որ դա «անմիջականորեն կանդրադառնա Ադրբեջանի անվտանգության ամենակարևոր խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |